ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ուսուցողական ֆիլմեր հղիների համար
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, Հայ Առաքելական եկեղեցու «Հայեցակարգային» գրասենյակի տնօրեն Բագրատ Գալստանյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանն այսօր ներկայացրեցին Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանման ներկա իրավիճակը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Մոր և մանկան առողջության պահպանումն առողջապահության նախարարության հիմնական գերակայություններից մեկն է: Շարունակաբար կատարելագործվող ռազմավարություններն ու ծրագրերը միտված են մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում տրամադրվող բուժօգնության որակի և մատչելիության ապահովմանը, վերահսկման և մոնիտորինգի գործընթացի բարելավմանը: Քայլեր են արվում մատուցվող ծառայությունների փաթեթի ընդլայնման, ընտանիքի առողջության բարելավման ուղղությամբ։ Ընդլայնվում են նաև կանանց և հատկապես նորածնային սկրինինգային ծրագրերը:
«Հղիության բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է հղիների և նրանց ընտանիքի անդամների իրազեկվածությամբ և խնամքով»,-ասաց Գայանե Ավագյանը` նշելով, որ մեզանում նախա և հետծննդյան խնամքը և հսկողությունն արդեն իսկ սահմանված են չափորոշիչներով և հաջողությամբ իրականացվում են։ Մինչդեռ անելիքներ կան նախաբեղմնավորման խնամքի և հսկողության իրականացման գործընթացում։ Սա համեմատաբար նոր ռազմավարություն է ոչ միայն մեր երկրում։ Այդ ուղղությամբ նախարարության նախաձեռնությամբ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային ինչը պահանջում է հղիության ընթացքի, փոփոխությունների, հսկողության անհրաժեշտության մասին իրազեկության բարձրացում, ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ , «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ ստեղծել է ուսուցողական հինգ տեսաֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար։ Դրանցում արտացոլված են ինչպես նախաբեղմնավորման, նախածննդյան և հետծննդյան խնամքը, այլև ծննդաբերության ընթացքը և, ընդհանրապես, առողջ ապրելակերպին վերաբերող շատ հարցեր։
«Մեր երկրում սա առաջին փորձն է, և հուսով ենք, որ այն մեծապես կնպաստի հղիության նորմալ ընթացքի ապահովմանը, հղիության շեղումների և բարդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև հղիների և նրանց ընտանիքների ակտիվ մասնակցությանը մոր և պտղի առողջության պահպանման գործում»,-ասաց Գայանե Ավագյանը։
Մոր և մանկան առողջության պահպանման խնդիրների լուծման գործում իր զորակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցին։ Առողջապահության ոլորտում «Վորլդ Վիժնի» հիմնական աշխատանքն ուղղված է մոր և մանկան առողջության բարելավմանը` աջակցելով բնակչության գիտելիքների հարստացմանը և բուժաշխատողների և բուժհաստատություների կարողությունների հզորացմանը:
03.04.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







